Վրաստանի իշխանությունները չեն միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Վրաստանի իշխանությունները չեն միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, և այժմ թույլ չեն տա, որ Վրաստանին օգտագործեն՝ ի շահ այլ պետությունների։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն․

«Մենք պաշտպանել ենք մեր երկիրը, պաշտպանել ենք մեր շահերը։ Երկիրը չմիացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, որ կվնասեին միայն վրացի արտադրողներին, գյուղացիներին, ինչպես նաև երկրորդ ճակատ չբացեցինք երկրում։ Մենք կշարունակենք պաշտպանել մեր երկիրն ու ժողովրդին»,- ասել է նա։