ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է Գերմանիայի քաղաքացու ձերբակալության մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռուսական հատուկ ծառայության հայտարարության մեջ նշված է, որ ձերբակալված անձն ուկրաինական զինուժի կազմում մասնակցել է Ռուսաստանի դեմ ընթացող մարտական գործողությունների։

Անվտանգության դաշնային ծառայության տեղեկություններով՝ Գերմանիայի քաղաքացի հանդիսացող անձը 2025 թվականի նոյեմբերին երեք տարվա պայմանագիր է կնքել Ուկրաինայի զինված ուժերի հետ, սակայն խոստացված գումարը չստանալուց հետո ինքնակամ հեռացել է մարտական գործողությունների գոտուց։

Ռուսական կողմը քննարկում է նրան վարձկանության հոդվածով մեղադրանք առաջադրելու հարցը։ Ձերբակալված անձին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կատրին Դեշաուերը ճեպազրույցում հայտարարել է, որ իրենք տեղյակ են այս ձերբակալության մասին և փորձում են պարզել դեպքի հանգամանքները։