Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է․ Արարատ Միրզոյան
Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանի խոսքով, ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային կայունության հարցեր և հաստատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին։ «Ինչպես գիտեք, մենք փոխանցել ենք վերջին խմբագրական առաջարկները, որոնցում տեքստը լիովին համաձայնեցված է»,- նշեց նա՝ շնորհակալություն հայտնելով պաշտոնական Փարիզին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն աջակցելու համար։
«Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»,- նշել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն:

