Ֆրանսիայի արտգործնախարարը խոստացել է «պաշտպանել Հայաստանը Ռուսաստանի ճնշումներից»
Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն խոստացել է «պաշտպանել Հայաստանը ռուսական ճնշումներից»։ Այս մասին ֆրանսիացի նախարարը հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 16-ին Երևանում կայացած ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսին։ https://www.youtube.com/live/UHpRZlHXqmM
Սեժուրնեն աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ «չնայած Ռուսաստանի սպառնալիքներին և ակնհայտ թշնամանքին, որը փորձում է ճնշում գործադրել»։ Նրա խոսքով, չնայած դրան, Հայաստանը փուլերով գնում է դեպի ժողովրդավարություն։
«Դուք միշտ կարող եք ապավինել մեր աջակցությանը ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցում»,- խոստացել է Սեժուրնեն՝ հավելելով, որ Ֆրանսիան օգնություն է ցուցաբերում բոլոր այն երկրներին, որոնք պայքարում են այդ արժեքների համար։ «Ֆրանսիան միշտ մոտ է ձեզ։ Ֆրանսիայում քիչ են այն թեմաները, որոնց շուրջ համաձայնություն կա քաղաքական ուժերի միջև։ Հայաստանը նման սակավաթիվ թեմաներից է»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն:

