Վլադիմիր Պուտինը առաջիկա օրերին կայցելի Հյուսիսային Կորեա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, մի քանի օրից կայցելի ԿԺԴՀ, պնդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ղեկավարի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային․
«Հարավային Կորեայի և Չինաստանի միջև դիվանագիտության և անվտանգության վերաբերյալ ռազմավարական երկխոսությունը նախատեսված է մոտավորապես նույն ժամանակահատվածում, ինչ Պուտինի այցը Հյուսիսային Կորեա: Հաշվի առնելով այս ամենը՝ մենք կհոգանք, որ մեր հիմնական դաշնակիցներն ու ռազմավարական գործընկերները միավորվեն Հարավային Կորեայի հետ Հյուսիսային Կորեային վերաբերող հարցերի շուրջ», – հավելել է պաշտոնյան՝ անանունության պայմանով, նշում է գործակալությունը։

