Օ’Բրայենի «անկեղծությունը»

Վերջապես դիտեցի ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին:

Եթե ինչ-որ մեկը տարակույս ունի մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության նպատակների մասին, թող դիտի այս հարցազրույցը:

Վաշինգտոնի ձգտումները խաղաղության մասին չեն ու դա պարզ ասում է Օ’Բրայենը:

Նրանց նպատակը Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի շահերին վնասելն է ու դա բնական է:

Անբնականն այն է, թե ինչու են մեր իշխանությունները, նրանց աջակիցները կուրորեն սպասարկում Վաշինգտոնի այս քաղաքականությանը՝ նրա կողմից չստանալով անվտանգային որևէ երաշխիք, ավելին՝ Վաշինգտոնի ձեռամբ հանձնվելով Բաքվի բարեհաճությանը:

Այսինքն, ստացվում է՝ մենք վերածվում ենք հակառուսական ֆորպոստի՝ այն հույսով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ ինչ-որ երաշխիքներ կտա:

Սա է Վաշինգտոնի մոտեցումը, ինչի մասին Օ’Բրայենն ուղիղ տեքստով ասում էր:

Ու եթե էս ողբերգական պատմության վերջում Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, Վաշինգտոնում ամիսներով հետաքննություն են անցկացնելու՝ պարզելու համար Հայաստանում տեղի ունեցածը էթնիկ զտո՞ւմ էր, թե՞ արտագաղթ:

Շատ բարոյական մոտեցում է, համարյա՝ հումանիզմի մաստեր կլաս, մանավանդ Հայաստանում կգտնվեն անհայրենիք ուլտրալիբերալներ, ովքեր անպայման դիվանագիտական մեծ ձեռքբերում կհամարեն Կալիֆորնիայի խորքերում հայ երեխաների համար որբատների բացումը:

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանց