Ասկերանի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ասկերանի քաղաքապետ եղած Հայկ Շամիրյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։
Քննությունը տեղի կունենա այսօր:
Հիշեցնենք, որ Շամիրյանը ձերբակալվել է երեկ, Շամիրյանի բնակարանում իրավապահները խուզարկություն են իրականացրել:

