Քաղաքացիների մարտահրավերը ոստիկաններին (տեսանյութ)
Բագրատաշենում ոստիկանների կողմից փոքր ավտոմեքենաները հրելով ու գրկելով փողոցից հանելուց հետո ակցիայի մասնակիցները փողոցը փակեցին բեռնատարներով
Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:
Հայաստանի տարածքում այսօր զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել։
Փակ են Երևան-Թբիլիսի, Երևան-Գյումրի, Երևան-Մարտունի, Երևան-Մեղրի ավտոճանապարհները, Ապարան-Վանաձոր ճանապարհը Ալագյազի հատվածում փակ է։ Տավուշի գյուղերի դպրոցներից մի քանիսում դասադուլ է։
Փողոցներ են փակվել նաև Երևանում. մասնավորապես, Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց, Արամ Խաչատրյան փողոցը։

