ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը հայտնել է, որ իր երեք որդիները սպանվել են իսրայելական հարձակման հետևանքով
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Գազայում իսրայելական հարվածից իր երեք որդիների՝ Հազեմի, Ամիրի և Մոհամմադի մահվան մասին։
Հանիյեն ասել է, որ իր մի քանի թոռները նույնպես զոհվել են իսրայելական հարձակման ժամանակ՝ միանալով պատերազմի ժամանակ զոհված իրենց տասնյակ հարազատներին:

