«Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու ՀՀ բանկերի որոշումը պայմանավորված է ԱՄՆ աննախադեպ ճնշումներով

«Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու հայկական բանկերի որոշումը պայմանավորված է ԱՄՆ աննախադեպ ճնշումներով և պատժամիջոցների սպառնալիքներով։ «ՏԱՍՍ» լրատվական ծառայության փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը և Հայաստանը կշարունակեն աշխատել ռիսկերի հեջավորման և իրավիճակը շտկելու ուղղությամբ։», – հավելել է իր խոսքում Պեսկովը։