ՌԴ-ն Կիևից պահանջում է ձերբակալել Ուկրաինայի ԱԱԾ ղեկավարին մոսկովյան ահաբեկչությունների հարցով
ՌԴ իրավասու մարմինների կողմից իրականացված քննչական գործողությունները վկայում են այն մասին, որ վերջին ահաբեկչությունների հետքերը տանում են դեպի Ուկրաինա։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ուկրաինայի իշխանություններին է փոխանցվել բոլոր ներգրավվածներին ձերբակալելու և արտահանձնելու պահանջ։ ՌԴ-ն Ուկրաինայից պահանջում է անհապաղ ձերբակալել Ուկրաինայի ԱԱԾ ղեկավար Վասիլի Մալյուկին:
Բացի այդ, Մոսկվան Կիևին կոչ է արել դադարեցնել ահաբեկչությանը ցուցաբերվող ցանկացած աջակցություն և փոխհատուցել զոհերին պատճառված վնասը:

