ԱՄՆ-ը պատժամիջոցների ցանկում ներառել է թուրքական 16 ընկերություններ
ԱՄՆ-ն իր պատժամիջոցային ցուցակներում ներառել է թուրքական 16 ընկերություն։ Reuters-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ առևտրի նախարարությունը։
Նշվում է, որ ցուցակում են հայտնվել արտաքին առևտրի, էլեկտրոնիկայի, արդյունաբերական սարքավորումների, զբոսաշրջության ոլորտներում աշխատող ընկերությունները:
Ընկերությունների մեծ մասը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են մտցվել, գտնվում են Ստամբուլում, երկուսը գործում են Անկարայում և Անթալիայում: Հիմնականում մասնագիտանում են համակարգչային սարքավորումների, առևտրի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտում:

