Մոսկվան չի լսել Երևանի անհամաձայնությունը Հարավային Կովկասից իրեն հեռացնելու Արևմուտքի պահանջին․ ՌԴ ԱԳ նախարար
Մոսկվան Երևանից որևէ առարկություն չի լսել Արևմուտքի հայտարարությունների առնչությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասից հեռացնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն, որ Արևմուտքը հրապարակավ հայտարարում է Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու անհրաժեշտության մասին, հայտնի է բոլորին։ Մենք Երեւանից որեւէ առարկություն չենք լսել»,- ասել է Լավրովը։

