Եթե ԼՂ-ից տեղահանվածները 3 ամիս անց դուրս գան ՀՀ-ից, պետք է ունենան կապույտ անձնագիրն ու փախստականի վկայականը․ փոխնախարար (տեսանյութ)

Կառավարությունը անձը հաստատող 2 տեսակ փաստաթուղթ է ամրագրել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների համար՝ առաջինը կապույտ անձնագիրն է, իսկ երկրորդը ժամանակավոր պաշտպանությունը հավաստող փախստականի վկայականն է։

Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցում ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Նա նշեց, որ երկու փաստաթղթերն էլ ներպետական համակարգում արցախցիները կարող են ազատորեն կիրառել։

«3 ամիս անց, սակայն, Լեռնային Ղարաբաղի բնակիչները ՀՀ տարածքից դուրս գալիս պետք է 2 փաստաթղթերն էլ միաժամանակ ունենան, որպեսզի դրանք կարողանան վավեր համարվել»,- շեշտեց փոխնախարարը։

Բացի սրանից, Արփինե Սարգսյանը հայտնեց, որ բռնի տեղահանման հետևանքով Լեռնային Ղարաբաղից շուրջ 21 000 տրանսպորտային միջոց է հատել Հայաստանի սահմանը և դրանք պետք է բերվեն օրինական երթևեկության դաշտ։

Մանրամասները՝ տեսանյութում