Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրել են տեղեկատվական անվտանգության համագործակցության համաձայնագիր

Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համատեղ գործողությունների համագործակցության ծրագիր։

Փաստաթուղթը նախօրեին Բաքվում ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներ Ռամիլ Ուսուբովը և Նիկոլայ Պատրուշևը։