«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը օգնությամն ձեռք է մեկնում արցախահայերին

Քանի դեռ ՀՀ իշխանությունների՝ թշնամու հանդեպ մեծահոգության հետևանքով, Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանի Հանրապետությունում փորձում են կացարանի և ապրուստի միջոցներ հոգալ, իսկ ՀՀ իշխանություններն այդ հարցում նրանց առանձնապես չեն օգնում, անհատներն ու մասնավոր կազմակերպություններն են շտապում թեթևացնել արցախցիների հոգսը։

Օրերս արցախցի մի ընտանիքի՝  Նանար Գրիգորյանի, ամուսնու և իրենց երկու մանկահասակ երեխաների համար «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը օգնեց տուն վարձակալել՝ ողջ թիմով տան չորս ամսվա վարձը հավաքելով և նրանց փոխանցելով։ Թիմի մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ շատ նախաձեռնություններով է օգնում այս դժվարին օրերին արցախցիներին՝ նրանց աշխատանք առաջարկելով, երիտասարդ ֆուտբոլիստների համար փորձաշրջանի հնարավորություն ընձեռելով՝ հետագայում թիմում ընդգրկվելու հնարավորությամբ։ Ողջունելի է ակումբի մարդասիրությունը և ի ցույց է դնում հայի պատրաստակամությունը դժվարին պահերին հայրենակցին ձեռք մեկնելու համար։ Ի դեպ, ակումբի մարզիկները նաև օտարազգիներ են, և նրանք ևս տոգորվել են արցախահայերին օգնելու եռանդով։