Արցախից բռնի տեղահանված բնակիչներին կտրամադրվեն սննդի քարտեր
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից տեղահանվածների համար նախատեսված աջակցությունները։
«Մենք մեր հայրենակիցներին տրամադրելու ենք սննդի քարտեր, պարենային զամբյուղին համապատասխան գումարով, որպեսզի կարողանան պարենի խնդիրները լուծել»,- ասել է նա:
Նախարարը նաև չի բացառել նրանց կոմունալ ծախսերի փոխհատուցման հեռանկարը. «Հաշվի առնելով այն հանգամնքը, որ առջևում ձմեռ է, չենք բացառում, որ ապագայում կդիտարկենք նաև կոմունալ ծախսերի փոխհատուցման հնարավորությունը»,- ասել է նա:

