Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալե՞լ են

Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, թե ԼՂ-ից Հայաստան տեղափոխվելու ճանապարհին` Լաչինի միջանցքում, ձերբակալվել է ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«ՍիվիլՆեթի» հետ զրույցում Վերոնիկա Զոնաբենդը տեղեկացրել է, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության մասին լուրերը տեսել է ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այլ մանրամասներ նա չի հաղորդել։

Ռուբեն Վարդանյանի գրասենյակից  փոխանցել են, որ առաջիկայում Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես կգա հայտարարությամբ: