Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում․ հորդորում ենք մնալ ապաստարաններում․ ԱՀ ՆԳՆ ոստիկանություն
Հարգելի՛ հայրենակիցներ
Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը,
կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:
Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։
Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք։
ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

