Ադրբեջանի հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում, ապատեղեկատվությունն է. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի 58-րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18-ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

