ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է կասետային ռումբերն Ուկրաինա տեղափոխելու մասին Պենտագոնի հայտարարությունը
Ամերիկացիների պնդումները Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի տարածքում և բնակեցված տարածքներում կասետային զինամթերք չկիրառելու խոստման մասին, սեփական սադրիչ գործողություններն արդարացնելու անշնորհք փորձ են։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատանը։ Գրում է tvzvezda.ru-ն:
«Կիևն օգտագործում է ԱՄՆ-ի օգնությունը քաղաքացիական օբյեկտները խոցելու համար՝ մեզ վախեցնելու և հնարավորինս շատ ռուսներ ոչնչացնելու հույսով։ Հարվածները հասցվում են քնած թաղամասերին, որտեղ ռազմական օբյեկտներ չկան», – նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։
Դեսպանատնից ընդգծել են, որ Կիևը չի սահմանափակվի թիրախների ընտրության հարցում, քանի որ արդեն հուսահատության մեջ է: Դա կհանգեցնի խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերի։
Ավելի վաղ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի գործողությունների կառավարման ղեկավար Դուգլաս Սիմսը հայտնել էր, Ուկրաինան արդեն ստացել է կասետային զինամթերք։

