Ուկրաինան ստացել է կասետային ռումբերը․ Պենտագոն

Ուկրաինան արդեն ստացել է կասետային զինամթերք, ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի գործողությունների կառավարման ղեկավար Դուգլաս Սիմսը, նշելով, որ կասետային ռումբերի մի մասը հատկացրել է ԱՄՆ-ը, մյուս մասը դաշնակիցները։

Ուկրաինային նման զինամթերք տրամադրելու որոշման մասին վերջերս հայտնել էր նախագահ Ջո Բայդենը։