Պարզեցինք, որ ԱԺ նիստում գաղտնագրված ոչինչ չկա․ Արեգնազ Մանուկյանի պաշտպան

Պարզեցինք, որ ԱԺ նիստում գաղտնագրված ոչինչ չկա, դատախազները հրաժարվեցին մատնացույց անել, թե էդ 53 էջանոց սղագրության մեջ որ միտքը կամ պարբերությունն է եղել գաղտնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արեգնազ Մանուկյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը՝ ներկայացնելով Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստի մանրամասները։

Դատարանը շատ չպնդեց՝ պատճառաբանելով, որ գործիքակազմ էլ չունի պնդելու կամ հորդորելու, որ պատասխան տան։ Արձանագրեց, որ եթե վերջում մնաց չփարատված կասկած, թե արդյոք այստեղ առհասարակ պետական գաղտնիք կա, թե չկա, ապա դա վերջնական դատական ակտով իր գնահատականը կունենա»,- նշել է փաստաբանը։