ԱԺ աշխատակազմը պարգևավճար կստանա

ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ Խորհրդարանի  աշխատակազմը կպարգևատրվի ամսական պաշտոնային դրույքի 80% չափով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։

  1. «Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 80%-ի չափով՝ համաձայն հավելվածի:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ։