Պուտինին Ղուրան են նվիրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաղստան կատարած այցի ընթացքում այցելել է Դերբենդի Ջումա մզկիթ։ Այնտեղ նրան Ղուրան են նվիրել։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Դմիտրի Պեսկովը։

– Շատ շնորհակալ եմ այս նվերի համար: Այն, անշուշտ, կգտնի իր արժանի տեղը Կրեմլում,- ասել է Պուտինը՝ նվերը ստանալուց հետո։