Մինչև բանակ գնալդ, տղա ջան, մի հատ լիկվիդ ես ունեցել, չկպավ, գնա ամբողջ վարձդ բեր մուծի․․․
Մարդը ուսումը թողնում գնում ա ծառայության,կանգնում ա պոստերում 2 տարի թուրքի դեմ,իրականացնում ա մարտական հերթապահություն գալիս ա Սլավոնական Համալսարան շարունակելու իր կրթությունը արդեն օրենքով սահմանված կարգով օգտվելով նաև վարձավճարի զեղչից ու ի՞նչ․ ասում են այ, մինչև բանակ գնալդ, տղա ջան, մի հատ լիկվիդ ես ունեցել, չկպավ, գնա ամբողջ վարձդ բեր մուծի, համ էլ զեղչի համար դիմելու ժամկետը անցել է))))
Հիմա ասեք բա լավ էս սրա անունը ի՞նչ դնես:
Դեպքը կատարվել ա իմ ծանոթներից մեկի հետ, եթե պատկան մարմիններին հետաքրքիր ա՝ կարող եմ նաև ավելի կոնկրետ ասել այս խայտառակ իրավիճակի մասին:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

