Կրեմլը մերժել Զելենսկու առաջարկը
Ռուսաստանը ձգտում է երկարաժամկետ խաղաղության, այլ ոչ թե հրադադարի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ 60-օրյա հրադադար հաստատելու առաջարկը։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը ձգտում է ոչ թե պարզապես հրադադարի, այլ երկարաժամկետ խաղաղության, և պատրաստ է անել ամեն անհրաժեշտ բան՝ դրան հասնելու համար։
Կրեմլի խոսնակը նաև հավելել է, որ Ռուսաստանը երախտապարտ է ամերիկացի բանակցողներին՝ Ուկրաինայի հարցով գործադրած ջանքերի համար։
Հարկ է նշել, որ Զելենսկին հայտարարել է, թե Ուկրաինան պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի։

