ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան և Սիրիան ներկայացրել են իրենց մոտեցումները Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների վերաբերյալ
Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Սիրիան ներկայացրել են իրենց մոտեցումները Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի օգնական Ալի Ասղար Հաջին, ով Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններում գլխավորում է Իրանի պատվիրակությունը։
«Տարբեր տեսակետներ են ներկայացվել, տարբեր տեքստեր՝ տարբեր ուղղություններով։ Սակայն, դրանք պետք է ուսումնասիրվեն, աշխատանքը համակարգվի: Այս փուլում կողմերից յուրաքանչյուրը կարծիքներ է ներկայացնում»,- ասել է դիվանագետը։
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունիսի 20-21-ը անցկացվում է սիրիական կարգավորման շուրջ բանակցությունների քսաներորդ փուլը, որին կմասնակցում են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, սիրիական կառավարությունը և ընդդիմությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը։

