Արդար և թափանցիկ դատավարության կոչ եմ անում․ Կովաչովը՝ Արմեն Աշոտյանի կալանավորման վերաբերյալ
Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչովը Թվիթերի իր միկրոբլոգում գրում է․
«Անհանգստացած եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ։ Քաղաքական հետապնդման նպատակով դատական համակարգի օգտագործման հետ կապված կասկածները պետք է փարատվեն։ Արդար և թափանցիկ դատավարության կոչ եմ անում: Եվրոպական խորհրդարանը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին»։
I am concerned about the arrest of @Ashotyan, VP of the Republican Party of Armenia. Doubts concerning the use of the judicial for political persecution must be assuaged. I call for a fair and transparent trial. The EP will continue to monitor the situation closely.
— Andrey Kovatchev (@andreykovatchev) June 20, 2023

