ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել

ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել։

Երեկ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը նշյալ միջադեպի կապակցությամբ, տեղեկացել է @ArmeniaSputnik-ը ՀՀ ԱԳՆ-ից։

Դեսպանի հետ զրույցում կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ: