ՆԱՏՕ-ի երկրները Մերձբալթիկայում լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն

Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Գերմանիան Մերձբալթյան երկրների հետ համատեղ իրենց տարածքում լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Նրա խոսքով ՝ նման որոշում է կայացվել Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի պաշտպանության նախարարների  եւ Լոնդոնի, Բեռլինի եւ Օտտավայի գործընկերների հետ հանդիպումից հետո:

«Մենք պայմանավորվել ենք, որ եռակողմ զորավարժություններ կանցկացնենք հաջորդ տարի կամ 2025 թվականի սկզբին»,-հայտնել է Պիստորիուսը։ Նա պարզաբանել է, որ զորավարժությունները կոչված են բարելավելու ռազմական համակարգումը արեւելյան թեւում, որը, ՆԱՏՕ-ի գնահատմամբ, «հատկապես անպաշտպան է»։