Կրասնոդարի վրա ուկրաինական ԱԹՍ-ներ են հարձակվել
Մայիսի 26-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռուսական Կրասնոդար քաղաքի վրա: Այս մասին հայտնում է «Լենտա․ռու»–ն։
Նշվում է, որ քաղաքում գործել է ՀՕՊ համակարգը, սակայն առնվազն մեկ ԱԹՍ պայթել է՝ բախվելով Մորսկայա փողոցում գտնվող գրասենյակային շենքին։
Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովի խոսքերով, հարձակման հետևանքով վնասվել է գրասենյակային շենքը, ինչպես նաև բնակելի շենքերից մեկը։

