Դատարանը որոշում չի կայացրել բլոգեր Միկա Բադալյանի գործով

Երևանի դատարանն այսօր որոշում չի կայացրել բլոգեր Միկա Բադալյանի գործով։ Այդ մասին տեղեկանում ենք բլոգերի տելեգրամյան էջից։

Դատավճռի հրապարակումը կլինի մայիսի 30-ին։ Դատավորը չի բացատրել իր որոշումը:

Հիշեցնենք, Երևանի դատարանը օրեր առաջ դատապարտել էր ընդդիմադիր ակտիվիստ և բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանին՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեղադրանքով։ Հաջորդ դատական ​​նիստը նշանակված էր այսօր՝ մայիսի 16-ին։

Նշենք՝ Միկա Բադալյանը կալանավորվել էր 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեղադրանքով։