Սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ. Արցախի ԱԺ նախագահ
Այսօր՝ մայիսի 15-ին, Ստեփանակերտում՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրային հավաքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ասաց․
«Արցախում այս պահին կան 120 հազար հայրենապաշտ մարդիկ, որովհետև հայրենիքը պաշտողը կարող է այստեղ ապրել: Հայրենասեր մարդիկ այն արցախցիներն են, որոնք ապրում են Արցախի սահմաններից դուրս, և Արցախը չեն մոռանում: Աշխարհում ապրում է մոտ 2 միլիոն արցախցի, բայց այստեղ է 120 հազարը: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր հասարակության մեջ բև եռներ չառաջանան: Հույսն ու հավատը գործի կեսն է: Եթե մենք հավատում ենք, որ այս սուրբ հողը պետք է հայկական պահենք,և այստեղ հայեր պիտի ապրեն, ապա մենք պետք է համերաշխ ու հանդուրժող լինենք: Եթե մեզ լքի համերաշխությունն ու հանդուրժողականությունը, ապա մենք կորցնելու ենք Արցախը, և դրա պատասխանատուները ցանկացած հարահավաքի առաջնորդներ»։
Նա նշեց, որ հանրահավաքի մասնակիցների պահանջները ինքը կներկայացնի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին. «Այսօրվանից այս վայրկյանից ես հայտարարում եմ քաղաքական կոնսուլտացիաներ: Խնդրելու եմ գործող նախագահին, որպեսզի սկսի այդ քաղաքական կոնսուլտացիաները: Եթե քաղաքական կոնսուլտացիաներից հետո արցախյան քաղաքական ուժը, որը երկրորդն էր Խորհրդարանում, չբավարարի, ապա դուք կարող եք սրանից ավելի հուժկու հանրահավաքներ անել և ասել, որ համաձայն չեք:
Ես ծանոթ եմ Սամվել Բաբայանի ճանապարհային քարտեզին, մյուս կողմի ճանապարհային քարտեզին, թե որն է իրատեսականը, դա կանենք մեր քննարկումների ժամանակ»,- հայտարարեց ԱՀ ԱԺ նախագահը։

