Եվրախորհուրդը հրապարակել է Փաշինյանի և Ալիևի հետ Շառլ Միշելի հանդիպումների ժամանակացույցը
Եվրոպական խորհրդի կայքում հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այդ կառույցի ղեկավարի հանդիպումների ժամանակացույցը։
Մասնավորապես, նշվել է, որ այսօր՝ մայիսի 13-ին, տեղի ժամանակով ժամը 19.00-ին տեղի կունենա Շառլ Միշելի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։
Վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 09.00-ին նշանակված է Միշելի հանդիպումն Ալիևի հետ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը նշանակված է վաղը, տեղի ժամանակով ժամը 13.00-ին։

