Բլինքենը և Կուլեբան քննարկել են Ուկրաինայի հակահարձակման նախապատրաստությունը. Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հաղորդման մեջ։ Գրում է ՏԱՍՍ-ը:
«Նրանք քննարկել են Ուկրաինայի հակահարձակման ընթացիկ նախապատրաստությունը, այդ թվում և այն, թե ինչպես միջազգային գործընկերների ավանդը կարող է նպաստել դրա հաջողությանը։ Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը կենսականորեն կարևոր է Եվրոպայում խաղաղության և անվտանգության համար, և հաստատել է ԱՄՆ կողմնակցությունն այն հարցում, որ Ռուսաստանը պատասխանատվության կենթարկվի՝ ընդգծելով (ԱՄՆ նախագահ- խմբ.) Ջո Բայդենի խոստումը՝ աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- նշվել է հաղորդման մեջ։