Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորություններին. ՌԴ դեսպան
Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 9-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի այստեղ խաղաղության, անվտանգության և զարգացման դարաշրջան հաստատվի։ «Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում այն ամենին, ինչ այստեղ կատարվում է»,- ընդգծել է դիվանագետը։

