Ուկրաինայում հակամարտության ժամկետը պայմանավորված է նրանով, թե Զելենսկին իր հայրենակիցներից քանիսին է պատրաստ զոհել. Հյորշ

Ուկրաինայում հակամարտության ժամկետը կախված է նրանից, թե քանի հայրենակցի է պատրաստ զոհել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին ամերիկացի լրագրող Սեյմուր Հյորշն ասել է democracynow.org պորտալին։

Նրա խոսքով՝  ելնելով այն տեղեկություններից, որոնք նա ստանում է Ուկրաինայի վերաբերյալ, իրավիճակը Կիևի համար «շատ վատ է»։

«Ես կարծում եմ, որ վերջը մոտ է, որ հիմա դա ընդամենը ժամանակի հարց է։ Հարցն այն է, թե իր մարդկանցից քանիսին է ցանկանում սպանել Զելենսկին»,- ասել է Հյորշը։

Ամերիկացի լրագրողի կարծիքով՝ հակամարտությունը շարունակվում է միայն այն պատճառով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «որոշել է հաղթել Ուկրաինայում», և արևմտյան մամուլը պաշտպանում է այդ դիրքորոշումը։ Լրագրողն ավելացրել է, որ ինքն անձամբ չի հասկանում Ուկրաինային նման աջակցությունը։