Ռուսաստանը աշխարհով մեկ չի վազելու և մեկնած ձեռքով ողորմություն չի մուրալու․ ՌԴ նախագահ
Ռուսաստանը, ի տարբերություն ոմանց, աշխարհով մեկ չի վազելու և մեկնած ձեռքով ողորմություն չի մուրալու։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով 9-րդ գումարման Պետդումայի առաջին նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես ձեզ խնդրում եմ իսպառ վերացնել մեզ ներսից ոչնչացնող ցանկացած պոպուլիզմ։
Սխալները, հատկապես հիմա, բացարձակապես անընդունելի են: Ռուսաստանը, ինչպես ոմանք՝ եկեք մատով ցույց չտանք, չի կարող աշխարհով մեկ վազել և ստորանալով ձեռքը մեկնած ողորմություն մուրալ:
Նախ, որովհետև, ինչպես արդեն ասացի, դա նվաստացուցիչ է: Երկրորդ, ոչ ոք մեզ ոչինչ չի տա, մենք դա լավ գիտենք: Եվ երրորդ, ամենակարևորը՝ մեզ դա պետք չէ: Ռուսաստանի ֆինանսական համակարգը և տնտեսությունը ուժեղ են»,- հայտարարել է ՌԴ նախագահը:

