ԵՄ-ը դեմ է ԵԱՀԿ նախագահության՝ Վրաստանի թեկնածությանը

Վրաստանը ձգտում է 2027 թվականին ԵԱՀԿ նախագահությանը, սակայն Եվրամիությունը դեմ է նրա թեկնածությանը: Այս մասին հայտնել է բրյուսելյան Rapporteur (նախկին Euractiv) պորտալը:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին շահագրգռված է նախագահությամբ և պատրաստ է համագործակցել բոլոր մասնակից պետությունների հետ, սակայն չի ստանում Եվրամիության աջակցությունը: ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը հաստատել է, որ Բրյուսելը նախկինի պես պաշտպանում է Կիպրոսի թեկնածությունը և այլընտրանք չի քննարկում, նշում է պորտալը:

ԵԱՀԿ-ն շարունակում է փակուղում մնալ 2027 թվականի նախագահության հարցում։ Կիպրոսը միակ պաշտոնական թեկնածուն է, սակայն Թուրքիան արգելափակում է նրա առաջադրումը։ Դա Վրաստանին հնարավորություն է տալիս ներկայանալ որպես այլընտրանք։ Պարբերականի տվյալներով՝ Վրաստանի թեկնածության դեմ թշնամաբար են տրամադրված հատկապես Բալթյան երկրները։