Պլանավորվում է ՀՀ ԱԳ նախարարի այցը Սիրիա
Սիրիայի ուղղությամբ աշխատանքները նույնպես շատ կարևոր եմ համարում: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին և Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությանը:
«Օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում: Հայաստանն առաջին երկրներից էր, որ որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա»,- ասաց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ պլանավորվում է նաև ԱԳ նախարարի այցը Սիրիա՝ այդկերպ ևս մեկ անգամ արտահայտելով Հայաստանի զորակցությունը: «Եթե Սիրիայի մեր գործընկերները դեմ չլինեն, մենք առաջիկայում այդպիսի մի այց կկազմակերպենք: Նաև Սփյուռքի գործերի հանձնակատարը պետք է այց կատարի Սիրիա»:

