Իսրայելական F-16 ինքնաթիռները հարվածել են Սիրիայում գտնվող օդանավակայանին

Իսրայելական F-16 կործանիչները հարձակվել են սիրիական Հալեպում գտնվող Նաիրաբ օդանավակայանի վրա, այս մասին հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը։

«2022 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20:15- 20:24-ը, Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս մարտավարական F-16 կործանիչներ, որոնք գործում էին Միջերկրական ծովի արևելյան կողմից, հինգ թևավոր հրթիռներով օդային հարված են հասցրել Նաիրաբի օդանավակայանի (Հալեպ) ուղղությամբ: Իսրայելի ավիահարվածի հետևանքով օդանավակայանի ենթակառուցվածքին պատճառվել է նյութական փոքր վնաս»,- նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։