Առողջապահության նախարարությունը դիմում է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը
Առողջապահության նախարարությունը դիմում է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը:
Հարց է առաջանում` արդյո՞ք ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը թույլ է տալիս նման գործելաոճ և արդյո՞ք այն հարիր է պատգամավորական մանդատին:
Նշենք, որ այսօր ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորներն այցելել էին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել հետևյալ գրառմամբ․
«Այսօր Ասպրամ Կրպեյանի և Աննա Մկրտչյանի հետ գնացել էինք Անահիտ Ավանեսյանին ասելու, որ ինքը կրում է ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և, իհարկե, դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո դեռ հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»:

