Ընդդիմադիր կին պատգամավորներն Անահիտ Ավանեսյանին տեղեկացրին իր պատասխանատվության մասին․ ակցիա ԱՆ-ում (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է հրապարակել Առողջապահության նախարարությունից՝ հետևյալ գրառմամբ․

«Այսօր Ասպրամ Կրպեյանի և Աննա Մկրտչյանի հետ գնացել էինք Անահիտ Ավանեսյանին ասելու, որ ինքը կրում է ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և, իհարկե, դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո դեռ հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում