Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժում է ողջ աշխարհը․ «Բլումբերգ»
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները պարզվեց, որ անարդյունավետ են և համաշխարհային սով են հրահրել, գրել է մեկնաբան Պանկաջ Միշրան։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները սահմանափակող միջոցներ են կիրառել Մոսկվայի դեմ՝ հաշվի չառնելով դրա հետևանքները այլ երկրների համար։
«Անշուշտ, չհամակարգված քայլերը, որոնց հիմքում գլխավորապես սեփական շահերն են, միշտ դատապարտված են ձախողման»,- նշել է Միշրան։
Նյութի հեղինակը կարծում է, որ Արևմուտքին չի հաջողվել պատժամիջոցների օգնությամբ ճնշել Ռուսաստանին։
«Անարդյունավետ պատժամիջոցները, նույնիսկ թույլ ռեժիմների դեմ, ինչպիսին Կուբան է, ինչպես և սպասվում էր, չկարողացան կանգնեցնել Ռուսաստանի առաջնորդին, մինչդեռ միլիարդավոր մարդկանց ամբողջ աշխարհում ենթարկեցին գնաճի և սովի»,- իր դիրքորոշումը հստակեցրել է փորձագետը։
ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արևմուտքը մեղադրել է Ռուսաստանին համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարումները խափանելու մեջ. Մոսկվան կտրականապես մերժել է նման մեղադրանքները։

