Երիտասարդները փակեցին Կոմիտասի պողոտան

Դաշնակցական երիտասարդները փակել են Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը: Նրանք նստել էին փողոցում և վակարկում էին. «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան»։

«Կոչ ենք անում վարորդներին հանգցնեն մեքենաները և միանան մեր պայքարին, որովհետև մեր պայքարը հանուն Հայաստանի և Արցախի է: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք չենք թողնելու, որ Արցախը նվեր տան Ադրբեջանին, որ Հայաստանը դարձնեն Թուրքիայի վիլայեթ: Այդ պատճառով պետք է միանալ մեր պայքարին, որ ճանաչհ դնենք այս դավաճան իշխանությանը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ավելի ուշ եկան ոստիկանները և բացեցին ճանապարհը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, երեկոյան ժամը 19.30-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։