Արցախում ռազմական դրությունը գործում է 1992 թվականից. պարզաբանում

«Արցախի Հանրապետությունում նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ռազմական դրություն չի հայտարարել. այն կա 1992 թվականից, ավտոմատ երկարաձգումներով գործել է մինչև 2005 թվականը։ Իսկ 2005 թվականից ռազմական դրությունն անժամկետ է գործում»– պարզաբանել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

Ռազմական դրության մասին օրենքը նախագահին թույլ է տալիս երկրում ստեղծված իրավիճակից ելնելով` սահմանափակումներ մտցնել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին։