Ռուսական խաղաղապահ զորակազմը` Փառուխի մոտ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը հայտարարություն է տարածել․
Մարտի 24-25-ը Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտորդական կետ։
«Բայրաքթար-ՏԲ 2» տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքում գտնվող ստորաբաժանումներին։
Ներկայում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը վերադարձնելու իրենց սկզբնական դիրքերը, ասվում է ՌԴ ՊՆ-ի՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության մասին տեղեկագրում։


