Գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց գազի մատակարարման սակագների շուրջ քննարկումներն ընթանում են․ Մհեր Գրիգորյան
Գազի սակագինն անապահովների համար չի բարձրանալու։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի գնին։ «Սահմանին գազի գինը չի փոփոխվելու 2022 թվականի համար, բայց մենք ունենք մի իրավիճակ, որ դեռևս 2013 թվականի կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրարկումը սկսվում է 2022 թվականին»,–ասաց նա։
Իսկ բիզնեսի, արտադրողների համար գազի գնի բարձրացման հետևանքների մասին փոխնախարարը ասաց․ «Կան երկրներ, որտեղ գազի գինը բարձրացել է անհամեմատելի շատ, քան պոտենցիալ կարող է բարձրանալ Հայաստանում, և այդ իմաստով չեմ կարծում, որ դա մրցակցային շոկային ազդեցություն կունենա մեր այն բիզնեսների համար, որոնք շատ են սպառում գազ կամ էլէկտրաէներգիա։ Գազի միասնական գնի շուրջ, ըստ էության, կոնսեսուս կա, և բարդ չի լինելու այդ կոնսեսուսին գալ, բայց գազի, տրանսպորտի, այսինքն` մատակարարման սակագների շուրջ բանավեճեր, քննարկումներ ընթանում են, և հույս ունեմ՝ ԵԱՏՄ տարածքում միասնականություն կլինի այդ հարցի շուրջ»։
Անդրադառնալով փոխվարչապետի հանձնաժողովի աշխատանքներին՝ նա հայտնեց, որ երկաթգծի մասով կա փոխըմբռնում, ինչը առաջընթաց է։
Նա հայտնեց, որ այսօր երեկոյան ևս միջոցառում կա, սակայն վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով դրանք հետաձգվել են և նշեց, որ ինքը թեստ հանձնել է և պատասխանը բացասական է եղել։

