Սյունիքում կատաղի կռիվ է ընթանում, իսկ իշխանական թևը քննարկում է հարկային օրենսգիրքը
Եթե իշխանությունը պատերազմի և խայտառակության միջև ընտրում է խայտառակությունը, ապա ստանում է և պատերազմ և խայտառակություն։
Սյունիքում իրավիճակը կտրուկ լարվեց։
Ծիծեռնակասարի հատվածում ընթանում են մարտեր։
Թուրք-ադրբեջանական օկուպացիոն զորքերը փորձում են առաջ խաղացում ապահովել Հայաստանի ինքնիշխան տարածք։
Արդեն իսկ կա տեղեկություն, որ թշնամին օգտագործում է ծանր հրետանի։
Ես կրկին ստիպված եմ հիշեցնել, որ այս կարգի իրադարձությունները լինելու են շարունակաբար, քանզի շինծու և հակապետակսն «խաղաղության դարաշրջանի» տեսլականը անխուսափելի բերելու է թուրքերի կողմից ռազմական գործոնի ավելի ակտիվ օգտագործմանը, կարճ ասած՝ խաղաղություն քարոզելով և հանձնելով ադրբեջանցիներին Հայաստանի ինքնիշխան տարածքները, դուք ոչ թե պատերազմը կանխելու եք, այլ բերելու եք պատերազմը Հայաստանի Հանրապետության տարածք։
Իսկ հիմա տեսեք, թե շուտով ինչ քաղաքական աճպարարության ականատեսը կլինենք մենք։
Շատ շուտով մեզ կասեն, որ «տեսեք, տեսեք՝ թուրքերը ուզում են մտնել Հայաստան և դա կանխելու համար պետք է շտապ սկսել սահմանազատման գործընթացը»։
Եվ այդ պահից սկսած, հայկական հասարակությանը կհամոզեն, որ եթե չեք ուզում պատերազմ, ապա պետք է սահմանազատում անցկացնել։
Հա մեկ էլ եւս մի բան…
Սյունիքում կատաղի կռիվ է ընթանում, իսկ իշխանական թևը քննարկում է հարկային օրենսգիրքը։
Ահա այն ամենը, ինչը պետք է իմանալ ԱԺ-ի իշխանական թևի արձագանքի մասին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

